15/10/2024 20:13
Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի․ Armlur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է առաջարկել քննարկել Արգիշտի Քյարամյանի պահվածքը։ ՔՊ-ականներին, ըստ Armlur.am-ի, բարկացրել են Քյարամյանի այսօրվա հայտարարությունները ԱԺ-ում, մասնավորապես այն, որ նա հայտնել է, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն զանգահարել են:
«Շուտով ՔԿ ղեկավարի պաշտոնանկության պահանջով մի նոր գործընթաց կսկսվի, կամ էլ կհասնեն այն բանին, որ Քյարամյանն ինքը պաշտոնից ազատման դիմում կգրի:
Վարչության կազմով կհավաքվեն օրերս՝ քննարկելու այս հարցերը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանն արդեն միանձնյա որոշում չկայացնի պաշտոնի նշանակելու կամ պաշտոնանկության մասով»,- գրել է լրատվամիջոցը: