![Աստանան պատրաստ է ևս մեկ անգամ Բաքվին և Երևանին խաղաղ բանակցությունների հարթակ առաջարկել](https://www.aysor.am/news_images/781/2340618_1/1703750794_3.thumb.jpg)
15/10/2024 13:04
Աստանան պատրաստ է ևս մեկ անգամ Բաքվին և Երևանին խաղաղ բանակցությունների հարթակ առաջարկել
Ղազախստանը պատրաստ է Բաքվին և Երևանին կրկին հարթակ առաջարկել Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։