15/10/2024 11:59
4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էլազըղ (պատմ․ Խարբերդ) նահանգի Սիվրիջեի շրջանում 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տարածած հայտարարության համաձայն՝ երկրաշարժի խորությունն ընդերքում կազմել է 7 կմ:
Էլազըղի նահանգապետարանը տեղի ունեցածից հետո գրառում է կատարել սոցցանցում՝ հայտնելով դեպքի վայրում աշխատանքներ տանելու մասին: