15/10/2024 16:07
Ռուսաստանը հաստատել է իր մասնակցությունը «3+3» ձևաչափով հանդիպմանը
Ռուսական կողմը հաստատել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։
«Հաստատում ենք, որ Սերգեյ Լավրովը մասնակցելու է հանդիպմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«3+3» ձևաչափով հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։