15/10/2024 11:29
Լևոն Հովհաննիսյա՛ն, քուչի բազար եք տանում. իմ տիկտոկի հերոս Սուրեն Գրիգորյանը կա՛մ ինձ պիտի սպաներ, կա՛մ կախվեր, պարբերաբար իրան քննադատում եմ. Մանուկյան (Տեսանյութ)
Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վրդովվեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի՝ «ընկեր» դիմելաձևից։
Նա նշեց, թե քաղաքապետ Ավինյանից ակնկալում էր, որ փոխքաղաքապետին կսաստի. «Լևոն Հովհաննիսյա՛ն, քուչի բազար եք տանում, ինձ հետ ընկերով եք խոսում, դա նշանակում է, որ դպրոցում առաջին դասարանից ավելի չեք բարձրացել։ Չփորձեք մյուս անգամ «պարոն Մանուկյանից» ավելի ուրիշ ձևով ինձ հետ խոսել։ Էտ պարագայում, եթե նեղվում եք Ձեր անունը, որ տալիս եմ, իմ տիկտոկի հերոս Սուրեն Գրիգորյանը կա՛մ ինձ պիտի սպաներ, կա՛մ պիտի կախվեր էտ մարդը, ես պարբերաբար իրան քննադատում եմ»,-ասաց նա։
Մանուկյանը նշեց՝ երբ խոսում էր, որ քաղաքապետարանը սիրուն միջոցառում էր կազմակերպել, Հովհաննիսյանի դեմքին ժպիտ կար։ «Բայց երբ Ձեզ քննադատում են, էս պարագում ծանր եք տանում։ Չտեսա մի օր, որ Արմեն Փամբուխչյանին քննադատեի, էտ մարդը նեղվեր»,-ասաց նա։