15/10/2024 17:05
Արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան․ սպասվում են հորդառատ անձրևներ, գետերի ջրի ելքերի զգալի մեծացում
ՆԳՆ ՓԾ-ից զգուշացնում են․
«Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում»: