15/10/2024 19:16
Սպերցյանը որոշել է՝ որտեղ շարունակել մարզական կարիերան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մտադիր է ավարտել 2024/25 մրցաշրջանը «Կրասնոդարի» կազմում։
Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, որոնցից շատերն ակտիվորեն հետևում են Սպերցյանի ելույթներին։
Ֆուտբոլիստը, չնայած եվրոպական ակումբների հետաքրքրվածությանը, մտադիր է մնալ «Կրասնոդարում», օգնել թիմին հասնել հաջողության։
Աղբյուր՝ armsport.am