Առաջին անգամ ապահովագրական ոլորտում՝ ռազմավարական մեծ ծրագիր․ «Նաիրի Ինշուրանս»-ի կրթական ներդրումը (Լուսանկարներ, Տեսանյութ)

16/10/2024 11:16

Առաջին անգամ ապահովագրական ոլորտում՝ ռազմավարական մեծ ծրագիր․ «Նաիրի Ինշուրանս»-ի կրթական ներդրումը (Լուսանկարներ, Տեսանյութ)


Այս տարի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում որդեգրել է բարձրակարգ, որակյալ կրթությանը սատարելու և աջակցելու ռազմավարություն։ Նախաձեռնությունը բացառիկ է, քանի որ առաջին անգամ ապահովագրական ոլորտից նման մեծ ծավալի կրթական ծրագիր է իրականացվում։

Այդ նպատակով «Նաիրին» արդեն երկրորդ անգամ դարձել է Koreez համադպրոցական առցանց մրցույթի ռազմավարական գործընկերը, բացի այդ, ուսման 4 տարիների ընթացքում վարձավճարը ամբողջովին փոխհատուցող կրթաթոշակներ սահմանել Հայաստանի առաջատար բուհերից 3-ի ֆինանսատնտեսական ուղղվածությամբ մասնագիտությունների գծով։

Ստորագրվել են համապատասխան հուշագրեր ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև։

Կրթաթոշակ կսահմանվի այն ուսանողների համար, որոնք եռակողմ հուշագրերի դեպքում կլինեն «Կորիզի» շրջանավարտ և բարձր միավորներով կընդունվեն ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն և կառավարում» և «Մաթեմատիկայի և մեխանիկայի» ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» գործ և ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» ֆակուլտետների վճարովի համակարգ։ Ֆրանսիական համալսարանի դեպքում միակ նախապայմանը բարձր միավորներով «Ֆինանսներ» ֆակուլտետի վճարովի համակարգ ընդունվելն է․ այս մասին «Ներդրում կրթության մեջ, ներդրում ապագայի մեջ» թեմայով մամուլի ասուլիսին հայտնեց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Փայտյանը։

«Շատ կարևոր է համագործակցությունը մասնավոր ընկերության և համալսարանի միջև, դրա արդյունքում բուհը կարողանում է արագ արձագանքել փոփոխություններին և ուսանողներին տալ այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք վերջիններս կօգտագործեն աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար»,-ասաց հուշագրին միացած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։

Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն էլ ասաց, որ այսպիսի նախաձեռնությունները չափազանց կարևոր են կրթական միջավայրի բարելավման համար.

«Դիմորդներն ակնկալում են ստանալ կրթություն, որն իրենց կապահովի ինքնիրացման լավ հնարավորությամբ: Այստեղ և՛ համալսարանը, և՛ գործատուները անելիքներ ունեն։ Իսկ այն մասնագիտություններում, որտեղ ակնկալվողից քիչ դիմորդներ ենք ունենում, ամենևին պակաս պահանջարկ ունեցող չեն։ Մենք խնդիր ունենք գործատուների աջակցությամբ և մասնակցությամբ մեր դիմորդներին և ուսանողներին ցույց տալու իրենց կարիերայի զարգացման հնարավորությունները»։

Իսկ ահա Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամն ունի «Բանկային գործ և ապահովագրություն» ֆակուլտետ, որտեղից ուսանողների մեծ հոսք է նկատվում դեպի այլ ֆակուլտետներ։

«Ուսանողներն այս ուղղությունը թերագնահատում են, համալսարանի կողմից ջանքեր կիրառվում են, որպեսզի նրանք հետաքրքրվեն ոլորտով»,-ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի զարգացման և համագործակցությունների գծով տնօրեն Ասյա Մովսիսյանը՝ որպես օրինակ նշելով, որ 2018-24 թթ ընկած ժամանահատվածում 119 ուսանողից 110-ն իրենց վեցամսյա պրակտիկան անցել են բանկում, ընդամենը 9 հոգի՝ ապահովագրական ընկերությունում։

«Ունենք խնդիր և շատ ուրախ ենք, որ խնդրով մտահոգ նման ընկերություններ ունենք»,-ասաց Ասյա Մովսիսյանը։

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ ասաց, որ ոլորտի գրավչությունը նվազել է, և իրենք տարեցտարի ավելի դժվարությամբ են կարողանում համալրել թիմը նեղ մասնագիտություն ունեցող որակյալ կադրերով։

«Այս արշավը նախաձեռնեցինք, քանի որ ունենք սոցիալական պատասխանատվություն. կրթությունն ուժեղ երկիր կառուցելու ամենամեծ հենքն է։ Մեր նպատակն այս ոլորտում առկա գրավչության ապահովումն է։ Զրուցել ենք նաև ոլորտը կարգավորող մարմնի՝ ԿԲ-ի հետ և հասկացել, որ ուղղակի նախաձեռնություն է պետք։ Սա ընկերության նախաձեռնած մեծ ծրագրի սկիզբն է։ 

Մենք մեծ ցանկություն ունենք, որ ուսանողը, որը հետագայում կընտրի «Նաիրի Ինշուրանսի» հետ աշխատանքային հարաբերություն կառուցելու ճանապարհը, հստակ պատկերացնի գործատուին, տեսնի մասնավորի գրավչությունը, որպեսզի իր ընտրության մեջ չսխալվի։ Անելիք ունենք ոչ միայն կրթաթոշակի սահմանման, այլև ոլորտն առավել գրավիչ դարձնելու համար»,-ընդգծեց Մանե Մարտիրոսյանը։

«Կորիզ» կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանի խոսքով՝ աշակերտի գլխավոր խնդիրը կրթության գործընթացում ամեն օր ինքն իրենից մի փոքր ավելի լավը լինելն է։

«Եթե աշակերտն այդ առաջընթացն ունենում է, ապա տարվա վերջում ներկայացվում է կրթական «Օսկարի», որտեղ հաղթում է աշակերտը, իր ուսուցիչը, տնօրենը՝ ամբողջ շղթայով։ Այս տարի այդ գաղափարն էլ ավելի ամրապնդեցինք՝ աշակերտին ասելով՝ եթե ընտրես մեր երկու գործընկեր բուհերը՝ ԵՊՀ-ն կամ ՀՊՏՀ-ն, ապա 11-րդ դասարանից սկսած՝ «Նաիրի Ինշուրանսը» կհոգա քո 4 տարիների կրթության վճարը, հետագայում արդեն ապահովելով նաև աշխատանքով»։

Հանդիպման ավարտին «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն ասաց, թե իրենք կիսում են գործընկերների մտահոգությունները, որ անելիքներ շատ ունեն պրակտիկ աշխատանքներ կազմակերպելու, փորձը կիսելու հարցում, հետևաբար, թիմով պատրաստ են նոր ծրագրերով հանդես գալ։

Ի դեպ, «Նաիրի Ինշուրանս»-ից խոստանում են՝ սա դեռ ծրագրի սկիզբն է, ընկերությունը կրթական ոլորտում շուտով նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով հանդես կգա։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:27 Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները Այսօր, 18:15 Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում Բաքվից մեր գերիների վերադարձի համար, րոպե առաջ կանենք. Փաշինյան Այսօր, 18:05 Միրզոյանը հույս ունի, որ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի ձեռքբերումներ կլինեն․ (Տեսանյութ) Այսօր, 17:54 «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է. Փաշինյանը խոսեց ԲՐԻԿՍ-ին մասնակցելու շարժառիթների մասին Այսօր, 17:42 «3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթակ չէ, այդպիսի առաջարկ չկա. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 17:35 Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում այնքան անվտանգ չի եղել, որքան այսօր է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 17:25 «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը»․ վարժանք են անցկացնելու Իջևանի Ենոքավան բնակավայրում Այսօր, 17:12 Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան Այսօր, 17:06 «Ձեր խմբակցության կողքերը լավ նայեք, կարող ա գտնեք». Պապոյանը՝ ոսկի վերաարտահանող ընկերությունների իրական սեփականատերերի մասին (Տեսանյութ) Այսօր, 16:48 Այս նուռն առանձնահատուկ է, այն մի քանի ճյուղով 2010-ին բերեցի Արցախի պատմական Տիգրանակերտից. Մանուկյան Այսօր, 16:41 Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Այսօր, 16:32 Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ Այսօր, 16:23 ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Մոլդովա՝ դիտարկելու նախագահական ընտրություններն ու հանրաքվեն Այսօր, 16:21 Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրվեցին Վիգեն Քոչարյանը և Հայկ Գրիգորյանը Այսօր, 16:09 Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են և բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության շահերից, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը․ Զաքարյան Այսօր, 15:56 Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Այսօր, 15:48 «Միսս Տիեզերք»-ից պարզաբանել են՝ ինչու Իրինա Զախարովան չի կարող մրցույթում Հայաստանը ներկայացնել և կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին Այսօր, 15:41 Անձրևը 4-րդ հարկից հասել է 2-րդ հարկ․ պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. Կոնսերվատորիայից հայտարարություն են տարածել Այսօր, 15:32 Իրանի նախագահը ԲՐԻԿՍ-ին առաջարկել է էներգակիրների տարանցման համար նոր ցանց ստեղծել Այսօր, 15:18 Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ Այսօր, 15:17 Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակվել են 2025-ի հունվարի 26-ին Այսօր, 15:09 ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա. Դանիելյան Այսօր, 14:53 Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել Այսօր, 14:41 «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու», «վաղը թիկնազորը, եթե չլինի, մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու կոչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը հորդորեց չսպառնալ (Տեսանյութ) Այսօր, 14:19 Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենաներով Այսօր, 14:07 «Ներողություն խնդրեք, հակառակ դեպքում՝ փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «կխնդրեմ չլքեք դահլիճը» (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացին Այսօր, 13:46 Մոպեդների մասնակցությամբ պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին Այսօր, 13:42 «Հաղթանակ» զբոսայգում չշահագործվող սրճարանում հրդեհ է բռնկվել Այսօր, 13:41 Օկուպացված Արցախում կրկին ադրբեջանցի զինծառայող է զոհվել Այսօր, 13:37 ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանն օկուպացրել է շուրջ 207 քառ.կմ տարածք. խնդիր չենք դրել այն ռազմական ճանապարհով հետ վերցնելու. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 13:29 Գարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Այսօր, 13:26 Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 13:23 Բարձր ստանդարտներ են դրվում՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը. Կոնջորյանը՝ Արդարադատության նախարարի փնտրտուքների մասին Այսօր, 13:19 Կարևորում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Կոնջորյան Այսօր, 13:04 Ավետ Պողոսյանն ընտրվեց ՀՌՀ անդամ Այսօր, 13:02 Ադրբեջանը ՀՀ-ից ճանապարհ ուզելով և ինչ-որ բան պարտադրել փորձելով` սերմանում է այն ռեևանշիզմը, ինչն այսօր հայ ժողովրդի մեջ չկա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:56 Դիլիջանի մի շարք հասցեներում հոկտեմբերի 25-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 12:50 Մեր դիրքորոշումը բազմիցս ասել եմ, թե հետագայում ինչ կլինի՝ չեմ ուզում կանխատեսել, ուլտիմատումներով խոսել և բացառումներ անել. Սիմոնյանը՝ Սահմանադրության փոփոխության հավանականության մասին (Տեսանյութ) Այսօր, 12:47 Պուտինի նախագահությամբ Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը Այսօր, 12:44 Սուրեն Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները Այսօր, 12:42 Արարատյան դաշտում այս գիշեր բացասական ջերմաստիճան կգրանցվի Այսօր, 12:40 Գլխավոր նպատակը խաղաղության պայմանագիր կնքնելն է, որից հետո մեր հարևանների հետ առևտուր ենք անելու, փոխայցեր են լինելու և բոլոր հարցերը լուծվելու են. Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:34 Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ զորամիավորումների կոորդինատներ տամ հա՞, լո՞ւրջ եք ասում. Ալեն Սիմոնյանը կրկնեց՝ սահմանին ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր՝ Ադրբեջանը (Տեսանյութ) Այսօր, 12:24 ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան Այսօր, 12:13 Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 12:12 LIVE. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Այսօր, 12:08 Ռեկորդակիր «Տոյոտա Քեմրի»-ի նոր մոդելը պատրաստ է նոր նվաճումների. կայացավ Էլեգանտ, հուսալի ու գերհարմարավետ «Քեմրի»-ի շնորհանդեսը (Տեսանյութ, Լուսանկարներ) Այսօր, 12:01 Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը Այսօր, 11:56 Բերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ Այսօր, 11:54 Պարտք-ՀՆԱ հարաբերակացության ցուցանիշն այս տարվա վերջում կմոտենա 50 տոկոսին. Ֆինանսների նախարար Այսօր, 11:43 Կարևոր զննումներ, որ տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար. ԱՆ Այսօր, 11:36 Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը Այսօր, 11:31 Պարեկային ծառայության գործարկումից ի վեր կայացվել և արձանագրվել է 1 մլն․ 673 հազար իրավախախտում, բողոքարկվել է մոտ 37 հազար որոշում. ՆԳ փոխնախարար Այսօր, 11:22 Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք Այսօր, 11:11 Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին Այսօր, 11:03 Կասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը Այսօր, 11:01 «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը Այսօր, 10:55 Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը, բոյկոտել Բաքվում կայանալիք COP29-ը Այսօր, 10:48 Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը՝ փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումն իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ Այսօր, 10:43 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան Այսօր, 10:39 Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով Այսօր, 10:35 ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը (Տեսանյութ) Այսօր, 10:25 Բացահայտվել է ՄԱԿ-Ադրբեջան համաձայնագրի տեքստը՝ Բաքվում կայանալիք կլիմայի գագաթնաժողովի համար Այսօր, 10:17 Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 10:16 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 10:11 Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:04 Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում Այսօր, 10:01 ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբայրն այլևս կապ չունի՞ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ Այսօր, 09:54 «Հրապարակ». Աղազարյանից բացի, հարցաքննության է կանչվել Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանը Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Ինչո՞վ է զբաղված թաղապետը, երբ իր ղեկավարած թաղապետարանում խմբով կաշառք ստանալու գործով են մեղադրվում Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Անգրագիտության մակարդակը համատարած է դարձել Հայաստանում Այսօր, 09:41 «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին Այսօր, 09:39 «Հրապարակ». Բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Հերթը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է Այսօր, 09:34 «Հրապարակ». Գորիսի ոստիկանապետ «Բիչոկի» գլխին մութ ամպեր են կուտակվել 22/10/2024 23:00 Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն 22/10/2024 22:35 Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելվի 22/10/2024 22:19 «Օսկար» փոթորկի հետևանքով 6 մարդ է զոհվել Կուբայում 22/10/2024 22:02 Սյունիքում ձյուն է տեղում, Կապան-Սիսիան ճանապարհը փակ է բեռնատարների համար 22/10/2024 21:45 Ըմբշամարտիկ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն 22/10/2024 21:22 Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 22/10/2024 21:12 Օրթոստատիկ հիպոտենզիա․ Պատճառները 22/10/2024 20:53 Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեային և Ուկրաինային անվանել է «ԱՄՆ-ում բուծված անդաստիարակ շներ» 22/10/2024 20:34 «Ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը, որը վերջ կդնի դարավոր հակամարտությանը»․ Բայդենի նամակը՝ Փաշինյանին 22/10/2024 20:18 ԵՄ դեսպանը հայտարարել է՝ Վրաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել 22/10/2024 19:56 Գանձասարի վանքի բանալիները հանձնել են Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ հայրենի Արցախ վերադարձի մաղթանքով ու հավատով 22/10/2024 19:37 Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում (Տեսանյութ) 22/10/2024 19:21 Քարփենթերը Փաշինյանին նամակ է փոխանցել Բայդենից 22/10/2024 19:12 «Քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը»․ ԱԽ գրասենյակը՝ Գրիգորյան-Քարփենթեր հանդիպման մասին 22/10/2024 18:55 Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, և մարդկանց թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են․ Արցախի ՄԻՊ 22/10/2024 18:41 Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն․ «Բալասանյան դաշինքը» պատրաստվում է վայր դնել մանդատները 22/10/2024 18:26 Միրզոյանը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրենի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 22/10/2024 18:14 Վենդետայի չհաջողված փորձ՝ Աշտարակում 22/10/2024 18:00 35 և 31 տարեկան օտարեկրացիները թմրամիջոց են իրացրել Երևանում․ հայտնաբերվել է մի քանի տասնյակ փաթեթ 22/10/2024 17:47 Վեհափառ Հայրապետը հորդորել է եկեղեցականներին հետամուտ լինել ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը 22/10/2024 17:34 Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նախկինում հաստիքային էր, հիմա՝ արտահաստիքային. Մամիջանյան 22/10/2024 17:25 Ուկրաինայում քննադատել են Գուտերեշին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար 22/10/2024 17:11 Վթար Այգավան գյուղի կամրջի մոտ․ տուժել են ուղևորները

Տվյալ բաժնի վերջին նյութերը