16/10/2024 20:40
Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի․ Սլովակիայի վարչապետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։
«Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է»,- ասել է Ֆիցոն՝ պատգամավորների հետ հանդիպմանը։
Սլովակիայի վարչապետը հավելել է, որ այս հարցում առաջընթաց է ակնկալում Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովից։ Նրա խոսքով՝ այնտեղ կքննարկվի Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու թեման, իսկ այդ հրավերը «չի կարող անվճար լինել»։