16/10/2024 14:40
Լաբորատոր փորձաքննության արդյունքում Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Բաղրամյան փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։