16/10/2024 09:43
«Հրապարակ». Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժնևում նախատեսված ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել: Շվեյցարիայում Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցող Ալեն Սիմոնյանը Միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, որ չնայած ադրբեջանցի գործընկերոջ հետ 3 օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցի նախօրեին Դուշանբեում անցկացված վեհաժողովի ժամանակ, սակայն նա անգամ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին․ «հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնև ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից»: Չունգոնգը մխիթարել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված»։