Հայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը․ Արտակ Զաքարյան

17/10/2024 16:43

Հայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը․ Արտակ Զաքարյան


ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա և Ադրբեջանից մինչև Ղազախստան, երկրները նույն կերպ են գործում։ Նրանք դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին քաղաքականությունը, որն այս դեպքում կարելի է անվանել բազմավեկտոր։

Այս միտումի բացատրությունները տարբեր են, բայց հիմնականում կախված են միջազգային իրադարձություններից: Կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ ԱՄՆ-ը այլևս չի համարվում միակ գլոբալ և ամենապատասխանատու ուժը, քանի որ 2000-ականների սկզբից նա ոչ էֆեկտիվ քաղաքականություն է վարել Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, ինչը վատ ազդեցություն ունեցավ նրա հեղինակության վրա Մերձավոր Արևելքում ու նրա սահմաններից դուրս:

Ամերիկյան քաղաքական հեգեմոնիայի ավարտի հետ է կապված այլ տերությունների՝ հիմնականում Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի վերելքը, որոնք ավելի ու ավելի են ներկայանում որպես աշխարհաքաղաքական ազդեցության այլընտրանքային կենտրոններ: Իմ կարծիքով, Եվրասիայում ուժերի հարաբերակցությունը ձեռնտու է նաև հավաքական Արևմուտքին: Նման իրավիճակում, պայմանական ասած «փոքր և միջին» երկրները հնարավորություն ունեն վարելու համեմատաբար անկախ արտաքին քաղաքականություն՝ իրենց քաղաքականությունը, գործընկերներին ու դաշնակիցներին դիվերսիֆիկացնելու նպատակով։

Ըստ էության, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը մեկ մեծ տերությունից աշխարհաքաղաքական կախվածությունից խուսափելն է, որպեսզի հնարավոր լինի մանևրել մի քանի լուրջ խաղացողների միջև՝ ի շահ նրանց: Սա պահանջում է դիվանագիտական հմտություններ, ինչպես նաև տնտեսական և քաղաքական կշիռ:

Նայենք Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով, որն ամբողջությամբ չի լքել ԱՄՆ-ին՝ տասնամյակներ շարունակ նրանից կախված լինելով անվտանգության հարցում: Որոշ ոլորտներում Աբու Դաբին հենվում է Պեկինի վրա, որոշ հատվածներում նախապատվությունը տալիս է Վաշինգտոնին, բայց միաժամանակ ավելի սերտ տնտեսական հարաբերություններ է կառուցում Մոսկվայի հետ։

Վերջին տարիներին նման քաղաքականություն է վարում նաև Սաուդյան Արաբիան։ Այն ձգտում է ավելի սերտ տնտեսական և նույնիսկ ռազմական կապեր հաստատել Չինաստանի հետ, վերականգնել հարաբերությունները Իրանի հետ, բայց միևնույն ժամանակ փորձում է անվտանգության համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց: Էյր-Ռիադը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ իր ավանդական սերտ հարաբերություններից կամ ԱՄՆ-ին չի փոխում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ: Փոխարենը  Սաուդյան թագավորությունը, որի անվտանգությունը դեռ հիմնականում երաշխավորված է Վաշինգտոնի կողմից, նախընտրում է բազմավեկտոր քաղաքականություն, և դա առայժմ օգնում է բարձրացնել իր հեղինակությունն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում։

Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բնորոշ է ոչ միայն այն երկրներին, որոնք ավանդաբար ապավինում են ԱՄՆ-ին։ Կենտրոնական Ասիայում՝ Ղազախստանն ավելի քան 30 տարի մանևրում է Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Այս պարագայում ԱՄՆ-ը դրական դեր է խաղում որպես լրացուցիչ հավասարակշռող խաղացող, և դա ձեռնտու է Աստանային։ Փորձում է խուսափել Ռուսաստանից ավելորդ կախվածությունից և օգտվում է այն հանգամանքից, որ Մոսկվան առայժմ զբաղված է Ուկրաինայում։

Սակայն բազմավեկտոր քաղաքականություն վարում են ոչ միայն Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խոշոր և ռեսուրսներով հարուստ երկրները: Այս խաղին միացել են նաև շատ ավելի փոքր պետություններ, ինչը երևում է Ադրբեջանի և Վրաստանի օրինակներից։

Բաքվի նավթն ու գազը Ադրբեջանին դարձնում է կարևոր երկիր, և նա դա օգտագործում է իր օգտին՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Արևմուտքի հետ հարաբերություններում։ Ադրբեջանը վերջերս ընդլայնում է կապերը Չինաստանի հետ, դիմում է ներկայացրել BRICS-ին միանալու համար և բարելավել է իր կարգավիճակը Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Նա ցանկանում է նայել թե՛ դեպի արևմուտք, թե՛ արևելք՝ միաժամանակ պահպանելով ջերմ հարաբերություններ Ռուսաստանի հետ և նորմալ հարաբերություններ Իրանի հետ։

Մեկ այլ օրինակ է Վրաստանը։ Ավանդաբար այն համարվում էր արևմտամետ և հակառուսական երկիր: Բայց Թբիլիսին այսօր նույնպես բազմավեկտոր քաղաքականություն է վարում՝ միևնույն ժամանակ ընդլայնելով կապերը Չինաստանի և Թուրքիայի հետ, զուգահեռաբար փորձելով կարգավորել հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ։ Նույն ճանապարհով է գնում Թուրքիան, ինչպես նաև Ուզբեկստանը՝ չնայած Ռուսաստանից իր կախվածությանը։

Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ենթադրում է գործարար և պրագմատիկ հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ, և դա հենց այն է, ինչ այսօր ցանկանում են Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները։

Չինաստանի և ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մանևրելը շատ ավելի վտանգավոր է, քան բազմաթիվ պետությունների միջև մանևրելը, երբ առաջատար տերություններից ոչ մեկը չունի բավարար կշիռ և ազդեցություն իր հիմնական դիվանագիտական նպատակներին հասնելու համար: Ինչպես ցույց է տվել Մերձավոր Արևելքի նորագույն պատմությունը, երբ մի երկիր փորձում է գերիշխանություն հաստատել ողջ տարածաշրջանի վրա, շատ հաճախ սխալ արտաքին քաղաքական որոշումներ է կայացնում և բախվում տարածաշրջանային երկրների դիմադրությանը։

Իհարկե, դերակատարների բազմազանությունը չի երաշխավորում տարածաշրջանի կայունացման ամբողջական հաջողությունը և կարող է առաջացնել նոր մրցակցություններ՝ սրելով առկա հակամարտությունները: Սակայն ժամանակակից բազմավեկտորությունն ու բազմաբևեռությունը ապահովում են ավելի մեծ առավելություններ և օգուտներ: Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի աճող ազդեցությունը Արևմուտքի լծակների հետ մեկտեղ՝ կարող են հանգեցնել տարածաշրջանում ուժերի նոր, ավելի կայուն հավասարակշռության ի հայտ գալուն։

Մինչև 2018թ. Հայաստանը վարում էր բազմավեկտոր և իր շահերի տեսանկյունից հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Նիկոլին իշխանության բերելու գլխավոր պատճառներից մեկն էլ այդ քաղաքականության աղավաղումն ու Հայաստանին տուժողի և ձախողված պետության վերածելն էր:

Նիկոլը ևս կարող էր շարունակել Սերժ Սարգսյանի արդյունավետ արտաքին քաղաքականությունը, և Հայաստանն այսօր չէր ունենա այն ահագնացող սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առաջ կանգնած ենք բոլորս: Հիմա դեռ հնարավոր է օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից և առաջիկա տարիների համար իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ հենված բացառապես պրագմատիկ շահերի և պետության առաջնահերթությունների վրա: Բայց դա չի կարող իրականացնել Նիկոլի կառավարությունը՝ ակնհայտ օբյեկտիվ պատճառներով:

Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանն ու կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել նաև պետության անվտանգ զարգացման հեռանկարները»։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին Այսօր, 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան Այսօր, 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով Այսօր, 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը Այսօր, 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու Այսօր, 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն 26/12/2024 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական 26/12/2024 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր 26/12/2024 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին 26/12/2024 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 26/12/2024 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով 26/12/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները 26/12/2024 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» 26/12/2024 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ 26/12/2024 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան 26/12/2024 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է 26/12/2024 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) 26/12/2024 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 26/12/2024 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է 26/12/2024 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն 26/12/2024 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ 26/12/2024 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան 26/12/2024 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին 26/12/2024 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով 26/12/2024 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան 26/12/2024 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց 26/12/2024 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը 26/12/2024 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը 26/12/2024 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված 26/12/2024 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը 26/12/2024 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել 26/12/2024 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս 26/12/2024 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին 26/12/2024 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 26/12/2024 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել 26/12/2024 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե 26/12/2024 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը 26/12/2024 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը 26/12/2024 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել 26/12/2024 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան 26/12/2024 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն 26/12/2024 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը 26/12/2024 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 26/12/2024 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել 26/12/2024 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը 26/12/2024 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել 26/12/2024 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար 26/12/2024 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել 26/12/2024 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան 26/12/2024 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա 26/12/2024 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին 26/12/2024 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու 26/12/2024 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

Տվյալ բաժնի վերջին նյութերը