17/10/2024 13:31
Անահիտ Ավանեսյանը մտավախություն չունի, որ նախարարների դեմ սկսված արշավը կհասնի իրեն
Հանրային լսումները շատ կարևոր են, դա մեխանիզմ է՝ բարձրաձայնելու և լսելու հասարակության շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և ևս մեկ անգամ շեշտադրելու, թե որն է մեր քաղաքականությունը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում հանրային լսումների ժամանակ միջադեպին՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ ինքը կցանկանար, որ քննարկումները լինեն կառուցողական մթնոլորտում։
Դիտարկմանը, թե տարբեր արշավներ, ստորագրահավաքներ են սկսվել տարբեր նախարարների դեմ, արդյո՞ք մտավախություն չունի, որ դրանք իրեն էլ կհասնեն՝ պատասխանեց.«Ոչ, նման մտավախություն չունեմ»։