17/10/2024 19:05
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ և կփորձի պաշտպանել տիտղոսը:
Կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը մենամարտել է Լատվիայի ներկայացուցիչ Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել է 5:0 հաշվով:
Ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ:
Աղբյուր՝ armsport.am