17/10/2024 14:57
Լիլիթ Դաշտոյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լիլիթ Դաշտոյանը։
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Լիլիթ Դաշտոյանը նշել է, որ ոլորտի արդի խնդիրներից են տեսական և փորձարարական հետազոտությունները, երիտասարդ գիտնականների ներգրավումը և գիտական կյանքի ակտիվացումը։
«Արդի են ռազմական արդյունաբերության կողմից առաջ քաշվող խնդիրները, արդի հաշվողական մեթոդներ, քանի որ անհրաժեշտ են նոր մեթոդների մշակում։ Նախատեսում ենք այդ խնդիրները տեղափոխել ՀՀ ԳԱԱ սուպերհամակարգչի հաշվմանը՝ դրա հետ մեկտեղ զարգացնելով ավանդական ուղղությունները», - ասել է Լիլիթ Դաշտոյանը։
Նա նշել է, որ կարևոր ուղղություններից է հիմնարար գիտության արդյունքներն արտադրության հետ կապելը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, նոր ուղղությունների զարգացումը, նաև բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում տպագրության խթանումը։