17/10/2024 15:38
Սահմանադրական կարգը պահպանելու համար պետք է ապստամբել, մահապարտների ջոկատներ կազմել և քշել իրենց. Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)
Մի ճանապարհ կա այս հռչակագիրը պահելու՝ օր առաջ ազատվել այս չարիքից, մնացածը, իսկապես, ուսապարկ են, չեղավ նա՝ մյուսները չեն լինի. «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ռուբեն Հակոբյանը։
«Ինչպես ազատվել․ բոլոր միջոցներով։ Չիմանաք, թե տղայական խոսք պետք է ասեմ։ Միջազգային նորմերը և մեր Սահմանդրության երրորդ հոդվածն ասում է, որ եթե պետությունը, պետական կառույցները չեն պաշտպանում քո իրավունքները, քո արժանապատվությունը, ոտնահատրում են` դու ընդվզելու, ապստամբելու իրավունք ունես, ավելի ստույգ՝ բնության բերած քո Սահմանադրական իրավունքը պետք է իրականցնես, ինքնապաշտպանվես, միջազգային նորմով դա կոչվում է ապստամբել։ Պետք է ընդվզենք, ապստամբենք։ Պետական կառույցները, որոնք մեր հարկերի հաշվին ապրում են, մեր իրավուքները բռնաբարում են»,-ասաց նա։
Սահմանադրական կարգը պահպանելու համար, ըստ նրա, պետք է ամեն գնով վռնդել իշխանություններին։ ««Ամեն գնով» նշանակում է ապստամբել, «ամեն գնով» նշանակում է մահապարտների ջոկատներ կազմել և քշել իրենց»,-ասաց նա։
Ռուբեն Հակոբյանը նշեց՝ ամաչում է, որ ԱԺ ամբիոնը ղեկավարում է մարդ, ով թքում է քաղաքացու դեմքին։
«Ես ամաչում եմ, գետինն եմ մտնում, որ կարող է ղեկավարել մեկը, շատ համոզիչ, ճշգրիտ ձևակերպում է տրվել, այցեքարտով ինչ-որ մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով ապրող, վարձատրվող թիկնապահներին հրահանգի բռնել քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա։ Էտ տղան, էտ մարմնավաճառը չի թքել Կարենի վրա, թքել է մեզանից յուրաքանչյուրի դեմքին, թքել է մեր պետության, իր թիմակիցների դեմքին, և մենք պետք է ազատվենք սրացնից և այդ վիժվածքից»,-եզրափակեց նա։