17/10/2024 11:25
Աշխատանքային իրավիճակ է. Սանոսյանը՝ ԱԺ սկանդալի մասին
Աշխատանքային իրավիճակ է. ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչպես կգնահատի ուժայինների և պատգամավորների մինչև միջադեպը՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Դիտարկմանը, թե արդյո՞ք կարելի է աշխատանքային որակել, երբ միմյանց կոմպրոմատներով սպառնում են ու վիրավորում՝ Սանոսյանը նշեց, որ ավելին չի կարող ասել. «Մասնակից չեմ եղել»։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ։ Նրանք վիրավորեցին ու քաշքշեցին միմյանց: