17/10/2024 22:22
Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկներ անցել են եզրափակիչ փուլ
Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ փուլ և կպայքարեն ամենաբարձր կարգի մեդալի համար:
ՀԲՖ մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Էլիդա Քոչարյանի հաջողությունը զարգացրել են նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։
Գարբոյանը հաղթել է իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության է մատնել թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը դարձյալ համառ պայքարում ուժեղ է գտնվել անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության է հասել տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ: