17/10/2024 15:08
ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության 14 երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ այցելել են Լոռու մարզ։ Այս մասին ասված է Վանաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
«Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել»․-նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներ», - նշված է գրառման մեջ։