17/10/2024 09:43
«Ժողովուրդ». «Սրբազան շարժման» անդամները պատրաստվում են նոր հավաքի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժումը» առաջիկա օրերին հերթական հավաք-քննարկումն է իրականացնելու:
Հոկտեմբերի 9-ին՝ Դատախազության հավաքից հետո, որի ընթացքում «փաթեթներ» հանձնվեցին Գլխավոր դատախազին և Նիկոլ Փաշինյանի ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ քրգործեր հարուցելու հայտեր ներկայացվեցին, շարժման անդամները պատրաստվում են նոր հավաքի:
Թեև մեզ հետ զրույցում նշեցին, որ օրը և վայրը «գաղտնի» է, դեռ չեն ցանկանում հանրայնացնել, բայց ասացին, որ, հավանաբար, այն կկայանա հենց հաջորդ շաբաթ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավաքը քննարկման ֆորմատով է լինելու, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ներկայացնելու է առաջիկա անելիքները և շարժման ծրագրերը, քննարկվելու է նաև մեր երկրում ստեղծված իրավիճակը»»։