17/10/2024 13:29
Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան. Գեղարքունիքի մարզպետն՝ Արգիշտի Քյարամյանին զանգելու մասին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասում է՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին զանգ չի կատարել՝ միջնորդելու, որ իր բարեկամներին վերաբերող գործերին միջամտի։
«Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան, ես որևէ մեկին նման զանգ չեմ արել, խնդրում եմ՝ հարցի հասցեատիրոջը փոխեք»,- կառավարության նիստից հետո լրագրողներին աաց նա։
Դիտարկմանը՝ զանգահարողների բարեկամնեի մեջ կա՞ն հանցագործներ՝ նա արձագանքեց. «Ես նման բա՞ն ասացի, ես իմ մասով պատասխանեցի»։
Հիշեցնենք՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի տղայի գործով իրեն մի քանի անգամ զանգահարել են։