17/10/2024 13:14
Սոթքի հանքի որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքում. Գեղարքունիքի մարզպետ
Սոթքի ոսկու հանքի որոշ աշխատակիցներ վերականգնվել են իրենց աշխատանքում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Մարզպետարանը հանքը շահագործող կազմակերպության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել, արդյունքում՝ որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքում, այս պահի դրությամբ ևս ավելացել են աշխատողները»,- նշեց նա։
Կարեն Սարգսյանը վստահեցնում է՝ մարզում իրավիճակը հանգիստ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով։