18/10/2024 13:00
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
«Նոա» ՖԱ-ն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։
Դիմումի մեջ ներառվել է նաև «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատիրոջ կողմից անչափահաս երեխաներին հարցազրույցի ժամանակ հրապարակային «դավաճան» կոչելու հանգամանքը:
ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն վարույթ է ընդունել ակումբի դիմումը։
««Նոա» ՖԱ-ն ևս մեկ անգամ հայտնում է իր դիրքորոշումը՝ անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը։ Ակումբը սպասում է կոշտ արձագանքի»,-նշված է հաղորդագրության մեջ։