Սեպտեմբերի 26-30-ը Խորվաթիայի Նովիգրադ-Ցիտանովա քաղաքում անցկացվեց Յունիֆայթ (world UITF taekwon-do championships 2024) Թաեքվոնդոյի Աշխարհի առաջնությունն ու աշխարհի գավաթի առաջնությունը։
Հայաստանը ներկայացրել են Evolutionary international Թաեքվոն-դոյի ֆեդերացիայի Հայաստանի մասնաճյուղի 5 սան մարզիչ սև գոտի 3֊րդ դան Հայկ Հակոբյանը, մարզիկներ սև գոտի երկրորդ դան Մհեր Մարտիրոսյանը (16տարեկան), դեղին գոտիներ Արեգ Մելիքյանը(8տ), Տիգրան խաչատրյանն(11տ) ու Ժորա Երեմյանը(11 տ)։ Տղաները Հայաստան են վերադարձել բարձր տիտղոսներով` 4 ոսկե մեդալ, 2 արծաթ, 4 բրոնզ:
Մշտական մարզումներին զուգահեռ՝ աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացող թիմը 1,5 ամիս լրացուցիչ մարզվել է օրական մի քանի անգամ։ Տղաները Խորվաթիայում հանդես են եկել 4 մրցապայքարում՝ մենամարտ, թիլի ցուցադրություն, փայտի կոտրում և թռիչք բարձրություն:
Հայաստանը ներկայացնող թիմը փայլուն է հանդես եկել բոլոր մրցաձևերում, ինչ արդյունքը մրցավարների և կազմակերպիչների կողմից հատուկ մեդալի շնորհումն է եղել Հայաստանին։
Թիմից ամենափոքր մասնակիցը՝ 8 տարեկան Արեգ Մելիքյանը, նաև ամբողջ առաջնության մասնակից երկրների մեջ է եղել ամենափոքրը, նվաճել է երկու ոսկե մեդալ ու փայլուն ելույթի համար արժանացել մասնակիցների ու մրցավարների հոտընկայս ծափահարություններին։
Մյուս տղաները՝ Տիգրան Խաչատրյան, Ժորա Երեմյան և Մհեր Մարտիրոսյանը եզրափակիչ են դուրս եկել ու նվաճել ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ՝ մինչև 12 հոգու հետ մրցապայքարում։