18/10/2024 15:55
Չենք աջակցի Իրանի դեմ ուղղված որևէ պատերազմի․ Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «Haber Global»-ի ուղիղ եթերում խոսել է թուրք-հունական և Իրան-Իսրայել հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով Իրանի ու Իսրայելի միջև հնարավոր պատերազմին՝ Ֆիդանը նշել է, որ դա պետք է դիտարկել որպես մեծ հավանականություն։
Ֆիդանը նշել է. «Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում ինտենսիվ ջանքեր է գործադրել խաղաղության ապահովման և հակամարտությունների դադարեցման համար ու այդ պատճառով չենք աջակցում Իրանի հետ ցանկացած հակամարտության կամ մեկնարկի, որը կվերածվի պատերազմի։ Լիովին դեմ ենք դրան, բայց մյուս կողմից, եթե Իրանը գործում է սեփական ինքնապաշտպանության համար, իհարկե, դա իր իրավունքն է»։
Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններին՝ Ֆիդանն ընդգծել է, որ սկսվել է հարաբերությունների կարգավորման գործընթաց նախագահների մակարդակով։ Երկու երկրները ցուցաբերում են առավելագույն զգայունություն՝ լարվածությունը նվազեցնլու համար։
Ըստ Ֆիդանի, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կան բազմաթիվ խնդիրներ ու կա մի հեռանկար, թե ինչպես լուծել երկու երկրների համար ընդունելի ու շահավետ ձևով և այդ հեռանկարը աներևակայելի արժեքավոր է։