18/10/2024 12:49
Որ պահին ինչ-որ ուժ ներկայացնի խաղաղության այլընտրանքային կոնցեպտ, այդ պահից սկսած ՔՊ-ին կմնա ընդամենը մի քանի օր. Կարեն Քոչարյան
Իշխանությունները լավ գիտեն, որ բոլորն են խաղաղություն ուզում, և 4 տարի խաղաղություն ասելով՝ խաբում են այս ժողովրդին. ասուլիսին տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Ըստ նրա՝ ընդդիմության ամենամեծ խնդիրն ու թույլ կետն այն է, որ 4 տարվա մեջ չներկայացրեց խաղաղության այլընտրանքային կոնցեպտ։
«Որ քաղաքական ուժը, գործիչը, որ պահին ներկայացրեց խաղաղության այլընտրանքային կոնցեպտ, ես ձեզ խոստանում եմ, որ այդ պահից սկսած ՔՊ-ին կմնա ընդամենը մի քանի օր»,-հայտարարեց Քոչարյանը՝ շեշտելով, որ կոնցեպտը հիմանվոր պետք է լինի։
«Այսինքն՝ ասել, որ հետ կբերենք Արցախը, այս պահին պարզ է, որ հիմարություն է»,-ասաց նա։
Քոչարյանի գնահատմամբ՝ վրացական կոնցեպտը թերևս ամենաարդյունավետն է, երբ հայտարարում է, որ ինքն արևմտյան արժեքները կիսում է, Եվրոպայի հետ է աշխատում, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ին, Իրանին կամ Չինաստանին պետք է հանի թշնամի։
«Միգուցե այս սրված պայմաններում Արևմուտքին դուր չի գալիս, բայց, ընդհանուր առմամբ, դա անվտանգության բարձիկ է ստեղծում Վրաստանի շուրջ»,-ասաց նա։