18/10/2024 10:41
Սկանդալ՝ դպրոցում․ ծնողը պնդում է, որ իր երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ոչ միայն ծեծել է, այլև ասել, որ թուրք է
SHAMSHYAN.com է զանգահարել Երևանի բնակիչ 34-ամյա Սուսաննա Պետրոսյանը, ով ցանկացել է իր մտահգությունը կիսել օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, ասելով․ «Երեխաս 14 տարեկան է և սովորում է այդ դպրոցի 9-րդ «Ա» դասարանում։
Հոկտեմբերի 11-ին` ժամը 15։30-ին, երեխայիս հեռախոսից զանգահարեց նրա դասղեկը՝ Աղավնի Գրիգորյանը, և ինձ շտապ դպրոց կանչեց, ասելով, որ ռազմագիտության դասի ժամանակ իմ երեխան իրեն լավ չի պահել, անկարգություն են արել և վիճաբանություն է առաջացել։
Դպրոցում ասացին, որ այդ ամենը տեղի է ունեցել ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյանի դասի ժամանակ։ Երբ հնչել է օրհներգը, երեխաները անկարգություն են արել, իսկ 54-ամյա ուսուցիչն էլ դասընկերների ներկայությամբ սկսել էլ հարվածներ հասցնել, հրել իմ տղային և դասընկերոջը»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։