19/10/2024 17:46
Բայդենն ասել է, որ ինքը 40 տարեկան տղամարդու տեսք ունի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեռլինի Բելվյու նախագահական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ կրկին ասել է, որ ինքը 40 տարեկանի տեսք ունի։
«Թեպետ ես 40 տարեկանի տեսք ունեմ, ես շատ բան եմ տեսել պատմության ընթացքում»,- կատակել է Բայդենը՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից գերմանա-ամերիկյան բարեկամության համար շքանշանով պարգևատրվելու արարողության ժամանակ։
Նշենք, որ մարտին Նյու Յորքում տեղի ունեցած նախընտրական արշավի հանգանակության ժամանակ ևս Բայդենն ասել էր, որ ինքն իրեն 40 տարեկանի պես է զգում, բայց միևնույն ժամանակ հավելել, թե տարիքի հետ՝ ավելի իմաստուն է դարձել։
Նշենք նաև, որ Ջո Բայդենը նոյեմբերին կդառնա 82 տարեկան։