19/10/2024 11:50
Վայոց ձորում վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, աղջնակը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից:
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Աստղիկ Ս.-ին: