19/10/2024 16:26
Երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուլքադիրօղլու շրջանում։ Հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ 2023 թվականի փետրվարի 6-ին կրկին Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից Թուրքիայում 50 500 մարդ էր մահացել։