19/10/2024 19:22
Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը, հաղթանակ տանելով Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Դովգալի նկատմամբ, դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Առաջին անգամ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Մոնտենեգրոյում՝ մեկ տարի առաջ։