19/10/2024 10:32
BRICS-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել». ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ ՀՀ-ի օգուտների մասին
«Հայաստանի վարչապետի կողմից գագաթնաժողովի հրավերի ընդունումն ինքնին արտացոլում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումները»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ԲՐԻԿՍ-ին։
Դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը կարող է օգնել Հայաստանին, եթե ասոցիացիայի հետ երկխոսություն սկսելու որոշում հասունանա Երևանում։
«ԲՐԻԿՍ-ը ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ կամ անիրատեսական որոշումներ պարտադրել կամ «ձեռքերը ոլորել»՝ մի քանի առաջնորդների շահերը սպասարկելու համար: Ասոցիացիայի գործունեության բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ հարգալից կառուցողական երկխոսության ընթացքում, որը հաշվի է առնում ներգրավված բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», - ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ասոցիացիայի շրջանակներում համագործակցությունն ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին։
«Հայաստանի համար առավելությունների մասին խոսում է BRICS-ի ընտանիքում հանրապետության առանցքային գործընկերների՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը։ Պակաս կարևոր չէ, որ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան դիմումներ են ներկայացրել՝ միանալու ասոցիացիային։ Ակնհայտ է, որ Հայաստանը լուրջ գրավչություն է ստանալու երկխոսության և համագործակցության այս արագ զարգացող գլոբալ հարթակից»,- ասել է դեսպանը։