«Ժողովուրդ». 4 տարի է՝ իշխանությունները չեն կարողանում ավարտին հասցնել հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագիծը

Այսօր, 10:14

«Ժողովուրդ». 4 տարի է՝ իշխանությունները չեն կարողանում ավարտին հասցնել հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագիծը


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետության բյուջեից հատկացվել է 43 մլն դրամ՝ «Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներն իրականացնելու համար, սակայն նախագիծը չի հաստատվել, «այն կյանքի կոչվել չի կարող, և այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»։ 2025 թվականին նախագծի իրականացման համար կհատկացվի 43 մլն դրամի 3 անգամ ավելին՝ 121 մլն դրամ։

Պատմությունը սկսենք սկզբից. 2022 թվականին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 4-ին տեղի ունեցավ խորհրդակցություն՝ հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ:

Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել էր մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաև Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու, հանրային բոլոր լողափերի համար չափորոշիչները լավարկելու հնարավորության հարցը, ինչպես նաև ներկայացվել էին «Սևան ազգային պարկ»-ի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝

Քննարկումից հետո ի՞նչ աշխատանքներ են կատարվել տվյալ նախագծի վերաբերյալ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 4-ը:
Արդյոք կառավարությունը ֆինանսական որևէ միջոց հատկացրե՞լ է նախագծի կյանքի կոչման համար և ինչքա՞ն գումար է ծախսել:
Երկու տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց է գրանցվել հանրային լողափերը շահագործման հանձնելու մասով:

Ստացանք 4 էջանոց պատասխան, որի մեջ ուշագրավն այն էր, որ նախագծի ներկայացման ընթացքում առարկություններ չեն եղել, սակայն այն ունեցել է մի շարք թերություններ։

«2 հանրային լսումների շրջանակում նախագծի նկատմամբ սկզբունքային առարկություն չլինելու պարագայում՝ վերջինիս վերաբերյալ դրական արձագանք արտահայտելու նպատակով նախագծի իրագործման գործիքակազմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության վերաբերյալ հանրության/տարածքում տնտեսվարողների պահանջին ի պատասխան՝ կատարվել են հետևյալ աշխատանքները.

1․ քանի որ տրամադրված ելակետային նյութերում բացակայում էին Սևանա լճի շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տվյալ հատվածում տեղակայված բոլոր գույքերի տեղադիրքերը՝ արտահայտված քարտեզների վրա, ինչպես նաև դրանց սեփականության ձևերը և վարձակալության ժամկետները, տրվել է հանձնարարական՝ ազգային պարկի ճարտարապետի հետ համատեղ առկա ցանկերի հիման վրա տեղակայել գույքերը։

2․ շրջակա միջավայրի նախարարությանը՝ շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ձեռք բերել կամ տեղադրել հողհատկացումները և գույքերը քարտեզի վրա ու տրամադրել որպես ելակետային նյութ՝ Նախագծում ներառելու և դրա հիման վրա լրամշակելու։

3․էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակել գործիքակազմ Նախագծի իրագործման գործընթացում տնտեսվարողների հատուցման կամ համարժեք լոտերի տրամադրման ուղղությամբ (իրագործման բիզնես գործընթացի նկարագրություն)։ Երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանում են», – ասված է հայտարարության մեջ։

Նախագիծը կարգավորող տվյալ կետերին հաջորդում է հետևյալ նախադասությունը՝ «քանի դեռ Նախագիծը հաստատված չէ, այն կյանքի կոչվել չի կարող, և այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»:

Հարցման պատասխանից հասկանում ենք, որ նախագծով նախատեսված աշխատանքների համար 2024 թվականին պետական բյուջեով, ինչպես նաև 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ուղղակիորեն գումարներ նախատեսված չեն: 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Սևանա լճի ջրահավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի ֆինանսավորումը նախատեսված է 2025 թվականի ժամանակահատվածի առաջնահերթությունների ցանկում, մոտ 121 մլն դրամ է։

Այս թվարկումները մեկ բան են նշանակում. 4 տարի է իշխանությունները չեն կարողանում ավարտին հասցնել հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագիծը, չեն կարողանում ավարտին հասցնել Վեդու ջրամբարի կառուցումը, ժամանակին չեն հասցնում ավարտել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Նման մի շարք ծրագրեր անավարտ են, կիսատ, սակայն իշխանությունը տնտեսության ակտիվության ցուցանիշի համար երանելի թվեր է նկարում»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:06 Դատախազության աշխատանքից լիովին գոհ քաղաքացիների թիվն ավելացել է Այսօր, 12:00 Հայերեն ասացին, որ սիրում են Հայաստանը․ Հակոբ Արշակյան Այսօր, 11:55 Ժաննա Անդրեասյանը վարչապետին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի պահպանման աշխատանքները Այսօր, 11:50 Վայոց ձորում վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է Այսօր, 11:38 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Այսօր, 11:22 Կազանում ՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում, Պուտինը և Փաշինյանը շփվելու հնարավորություն կունենան․ ՌԴ դեսպան Այսօր, 11:12 Տղամարդը անհայտ առարկայով հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան Այսօր, 11:07 Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է Այսօր, 11:02 Առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար Այսօր, 10:59 «Մեզնից պահանջվում է լինել էլ ավելի վճռական»․ ՔԿԾ պետ ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ Այսօր, 10:53 Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների խնդրին Այսօր, 10:32 BRICS-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել». ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ ՀՀ-ի օգուտների մասին Այսօր, 10:24 «Մեր վարչապետը պատրաստվում է հեծանվային զբոսանքի, բայց շատ ցուրտ է». Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի տեսանյութերը՝ Գյումրիից Այսօր, 10:16 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 10:14 «Ժողովուրդ». 4 տարի է՝ իշխանությունները չեն կարողանում ավարտին հասցնել հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագիծը Այսօր, 10:12 «Հրապարակ». Գևորգ Փարսյանը նույնպես անցել է հակագրոհի Այսօր, 10:10 «Փաստ». Այս իշխանությունը ինչ բերել է, խորքում «ցավն» է, հիմա էլ երկիրը «հեծանվացավի» են բերել Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Նազելի Բաղդասարյանը և Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են իրենց թեկնածություններից Այսօր, 10:07 «Հրապարակ». Միայն ձախողման փաստեր ենք տեսնում Այսօր, 10:02 «Փաստ». Ինչի հետ է կապված Անդրանիկ Քոչարյանի նեղվածությունն ու զայրույթը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Պարզ է, թե ինչու էին կյանքի գնով իշխանափոխություն ուզում Աղազարյանները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից Այսօր, 09:46 «Փաստ». Ադրբեջանը ակտիվ հակաքարոզչություն է ծավալում Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ Այսօր, 09:44 «Ժողովուրդ». ՔՊ-ում առարկություններ չունեն և հաստատելու են սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը Այսօր, 09:42 «Հրապարակ». ՔՊ-ական տիկնայք «բզկտել» են արդարադատության նախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանին 18/10/2024 22:33 Ծնկների ցավը ցուրտ եղանակին. ինչպե՞ս մեղմել 18/10/2024 22:16 Կամերային նվագախումբը 6 երկրում կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները 18/10/2024 21:58 ՆԱՏՕ-ի ներգրավումն ուկրաինական հակամարտությանը կհանգեցնի աղետի․ Շոլց 18/10/2024 21:41 Ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է․ Բաքվի բռնապետական վարչախումբը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․Վարդան Ոսկանյան 18/10/2024 21:24 Խոշոր վթար Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին․ 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց 18/10/2024 21:07 Միրզոյանն ու Բայրամովը Ստամբուլում պայմանավորվել են ջանքեր ներդնել «Խաղաղության պայմանագիրը» սեղմ ժամկետում կնքելու ուղղությամբ 18/10/2024 20:52 «Նոա»-ի սկաուտները «որսի են ելել» մեր մարզադպրոցի սաների նկատմամբ․ «Փյունիկ» 18/10/2024 20:37 Հայաստանում ամենից շատ գոհ են ՊՆ-ի, դժգոհ՝ ԱԺ աշխատանքներից․ IRI-ն է հարցում անցկացրել 18/10/2024 20:22 Նեոնատալ ցնցումներ. Ինչպես օգնել նորածնին 18/10/2024 20:05 Սյունիքում՝ Խոտ-Որոտան ճանապարհին պայթեցումներ են անելու 18/10/2024 19:47 Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը օբյեկտիվ չէ․ Կոբախիձե 18/10/2024 19:30 Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ 18/10/2024 19:15 Ստամբուլում Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպում տեղի կունենա 18/10/2024 19:05 Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները Ստամբուլում հանդիպել են Էրդողանի հետ 18/10/2024 18:49 «Վերահաստատվել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը»․ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման վերաբերյալ 18/10/2024 18:36 Իրանական բեռնատարների վարորդները իրենց հետ փոքր տարաներով Հայաստան են տեղափոխում դիզելային վառելիք, որը հետագայում հայտնվում է շուկայում․ ՊԵԿ 18/10/2024 18:21 Ապարանը հռչակեցին 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք 18/10/2024 18:06 Մեկ-երկու օրում Ամբերդում ամսական նորմայի կրկնակի քանակով, իսկ Երևանում՝ ողջ ամսվա տեղումների քանակով անձրև է տեղացել 18/10/2024 17:52 Էդուարդ Շարմազանովը փաստեր է հիշեցնում հատուկ նրանց, ում համար պատմությունը սկսվում է 2018-ի ապրիլից հետո 18/10/2024 17:38 Սեփական տանը թմրամիջոց պատրաստելու համար լաբորատորիա է ստեղծել և զբաղվել թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ 18/10/2024 17:24 Ստամբուլում Միրզոյան-Ֆիդան երկկողմ հանդիպում է տեղի ունեցել. պայմանավորվել են շարունակել երկխոսել (Տեսանյութ) 18/10/2024 17:11 Եվրամիությունը փաստացի կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը 18/10/2024 16:58 Սերոբ Գասպարյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը դատարանը մերժել է․ Որոշումը կբողոքարկվի 18/10/2024 16:44 Viva-ի Վանաձորի զանգերի կենտրոնը՝ թվային ենթակառուցվածքի ապակենտրոնացման ժամանակակից մոդել (Լուսանկարներ, Տեսանյութ) 18/10/2024 16:33 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 18/10/2024 16:26 ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը առաջարկել են ՀՀ-ին և Ադրբեջանին օգտագործել «3+3» հարթակը` խաղաղության պայմանագրի աշխատանքներն ավարտելու համար. Լավրով 18/10/2024 16:20 Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում, բայց տագնապալի վիճակ չէ. բժիշկ-համաճարակաբան 18/10/2024 16:14 Այն, ինչ հիմա տեսնում են երկրպագուները, ես կանխատեսել էի 2 տարի առաջ. Արաս Օզբիլիս 18/10/2024 16:10 ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը 18/10/2024 16:05 Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը 18/10/2024 16:01 Եվս 1 թանկարժեք դեղ անվճար կհատկացվի բուժառուներին 18/10/2024 15:55 Չենք աջակցի Իրանի դեմ ուղղված որևէ պատերազմի․ Թուրքիայի ԱԳ նախարար 18/10/2024 15:48 Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի կասեցմանը. Մակրոն 18/10/2024 15:45 Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել 18/10/2024 15:43 Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվեցին 18/10/2024 15:40 Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին 18/10/2024 15:38 Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին 18/10/2024 15:21 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ. Միրզոյան 18/10/2024 15:18 Չեխիայում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության հարցը 18/10/2024 14:54 Հրդեհ՝ թիվ 40 երթուղին սպասարկող ավտոբուսում․ ուղևորները տարհանվել են 18/10/2024 14:47 ՌԴ-ի համար որքանո՞վ է ընդունելի, որ իրենց 2-րդ մայրաքաղաքը պաշտպանած հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրիով ֆուտբոլ են խաղում. Արցախցին՝ ՌԴ դեսպանատան ներկայացուցչին 18/10/2024 14:27 2020թ.-ի պատերազմի հետևաքնով Արցախը կորցրել է 18 թանգարանային հավաքածու, 2023թ.-ին բռնի տեղահանության հետևանքով կորուսյալ թանգարանների թիվը 14-ն է 18/10/2024 14:12 Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը. Բայրամով 18/10/2024 14:01 «Քաղաքական հրահանգ կա». Արցախի հուշարձանների ոչնչացման թեմայով ԱԺ լսումներին իշխանությունը չի գնացել 18/10/2024 13:53 Խոտ-Որոտան ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18/10/2024 13:45 Սևանում կասեցվել է «Մարիա Ռեզորթ» հյուրանոցի ապօրինի ջրօգտագործումը 18/10/2024 13:25 Սահմանադրական դատարանը հորդորում է զերծ մնալ դատարանի որոշման բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից. Հայտարարություն 18/10/2024 13:13 Հայրապետյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի անձնակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին 18/10/2024 13:05 Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է 18/10/2024 13:00 ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ 18/10/2024 12:49 Որ պահին ինչ-որ ուժ ներկայացնի խաղաղության այլընտրանքային կոնցեպտ, այդ պահից սկսած ՔՊ-ին կմնա ընդամենը մի քանի օր. Կարեն Քոչարյան 18/10/2024 12:42 Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը 18/10/2024 12:38 ՀՀ-ից բոլոր առիթներով հայտարարում են՝ պատրաստ են այս վայրկյանին ստորագրել, այնտեղից փաստացի ուղարկում են հայտնի տեղ. Քաղտեխնոլոգ 18/10/2024 12:33 Հաղթանակի կամրջի հատվածում արձանագրված ջրակուտակումների վերաբերյալ տեսանյութերը հին են. Հայկ Կոստանյան 18/10/2024 12:21 Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ. Կենտրոնական բանկ 18/10/2024 12:18 Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը 18/10/2024 12:12 Հավատում ենք, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանի բարգավաճմանը. Թուրքիայի ԱԳՆ 18/10/2024 12:00 Այսօր ցիկլոնը կթուլանա, բայց առաջիկա 5 օրերին դեռ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով 18/10/2024 11:55 Ֆանսահայ հայտնի կոմպոզիտոր Կարպիս Ապրիկյանը մահացել է 18/10/2024 11:47 Զինծառայող Աղասի Դալլաքյանին նվաստացրել են. գտնվելով անելանելի վիճակում՝ ինքնասպան է եղել. նոր մանրամասներ 18/10/2024 11:35 Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ 18/10/2024 11:30 Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը 18/10/2024 11:19 ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չհրահանգեց իշխանական պատգամավորի ու պաշտոնյաների ձեռքերը ոլորել ու դուրս հանել. Թագուհի Թովմասյան 18/10/2024 11:09 Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում 18/10/2024 11:04 Ի գիտություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների 18/10/2024 11:00 Նպատակ ունենք Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ. ԿԳՄՍ նախարար 18/10/2024 10:56 Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով 18/10/2024 10:53 Արփիի ընդմիջման տարան է, քննարկում ենք՝ lunch box-ը հայերեն ոնց է. Փաշինյանը խոհանոցից տեսանյութ է հրապարակել 18/10/2024 10:41 Սկանդալ՝ դպրոցում․ ծնողը պնդում է, որ իր երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ոչ միայն ծեծել է, այլև ասել, որ թուրք է 18/10/2024 10:34 Մի քանի օրից հետ կգամ, ԱԺ նիստերը կսկսվեն, կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին 18/10/2024 10:29 Ադրբեջանը նպատակ ունի առաջնագծում ակտիվացնել բազմիցս կիրառված մարտավարությունը, որը ենթադրում է պարբերական սրացումներ. Տիգրան Աբրահամյան 18/10/2024 10:20 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արարատի մարզի և Երևանի մի շարք հասցեներում 18/10/2024 10:16 Այսուհետ մանկապարտեզներում մարզումները կանցկացվեն նոր գույքով. Քաղաքապետարան 18/10/2024 10:14 Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը Բաքուն երկարաձգել է 18/10/2024 10:05 Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու նպատակով. Աննա Վարդապետյան