20/10/2024 13:37
ՀՀ-ի ապագան, անվտանգությունը ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալն է. տոնական երթ ՝ նվիրված Երևանի բերդի գրավման 197-ամյակին (Տեսանյութ)
Երևանում այսօր անցկացվեց տոնական երթ, ապա միջոցառում ՝ նվիրված Երևանի բերդի գրավման 197-ամյակին։
«Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ»,-տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց միջոցառման կազմակերպիչներից ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։
Նա տեղեկացրեց, որ մինչ երթի անցակացումը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը համակիրների հետ ծաղկեպսակ է խոնարհել ամրոցի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ։
Ըստ նրա՝ երթից հետո Զաքյան 10-ի հարակից տարածքում կանցկացվի տոնական միջոցառում՝ նվիրված հայ-ռուսական բարեկամության պատմությանը։
Ղազարյանն անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերությունների մակարդակին՝ հաստատեց, այո այսօր քան երբևէ այդ հարաբերությունները սրընթաց անկում է արձանագրում, որը փորձում է մշտապես խարխրել Արևմուտքը և որոնց ականջալուր են լինում ներկա իշխանությունները՝ օր օրի վատացնելով հայ-ռուսական հարեբերությունները։
«Բայց հայամետ ուժերի խնդիրն է, ովքեր գտնում են, որ ՀՀ-ի ապագան, անվտանգությունը ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալն է, ոչ թե միայն եղածը պահելը, այլ ավելի զարգացնելը բոլոր ուղղություններով»,-ասաց նա։