20/10/2024 13:46
Փաստաթուղթը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով. Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին
«Ազատության» հետ հարցազրույցում Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին։
«Ազատություն». - Անցած մայիսին ասել էիք, որ առայժմ համաձայնություն չկա նաև Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցում, և այդ հայտարարությունից հետո էլ այս հարցի վերաբերյալ հստակություն չի հնչել։ Հիմա կա՞ այդ հղումը։
Ալեն Սիմոնյան. - Ես չեմ խոսի պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։