20/10/2024 18:15
Իրանը սկսում է սահմանային պատնեշների կառուցումը արևելյան սահմանի երկայնքով
Իրանի իշխանությունները սկսել են պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին՝ անվտանգության ռիսկերը նվազեցնելու նպատակով, հայտնում է IRNA-ն, փոխանցում է Ինտերֆաքսը:
«Հիմնվելով ռազմական և անվտանգության գնահատականների վրա՝ ամենախնդրահարույց տարածքները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններին են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի շրջանառության 80%-ը», - ասել է բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին:
Նա պարզաբանել է, որ ծրագրի նպատակն է նաև կանխել վառելիքի և ապրանքների մաքսանենգությունը և հակազդել անօրինական միգրացիային։ Նրա խոսքով՝ Սիստան և Բելուջիստան և Ռազավի Խորասան նահանգներում արդեն սկսվել են պատերի կառուցումը։
Հաջորդ փուլը կլինի արևմտյան սահմանների ուժեղացումը՝ Իլամի, Քրդստանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում: