20/10/2024 16:02
Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը հանձնել է ՀՀ դեսպանությանը՝ ի հիշատակ 44-օրյայում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը: Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին: