«Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն». Իրանում ՀՀ դեսպան

20/10/2024 17:10

«Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն». Իրանում ՀՀ դեսպան


Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և նշել. «Հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի  տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա»:

Այս մասին փոխանցում է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թեհրանի և Երևանի երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մասին նշել է. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա են ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ։ Իրանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, և դա ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում։ Վստահաբար կարող ենք նշել, որ երկու կողմերում էլ առկա է հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամություն ու քաղաքական կամք:

ԻԻՀ հետ հարաբերությունների կարևորության ցուցիչ է, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցել է ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հրաժեշտի, ինչպես նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողություններին։ Այդ այցերի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԻԻՀ բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ քննարկել է ՀՀ-ԻԻՀ երկկողմ փոխգործակցության ներկա իրավիճակն ու ապագայի հնարավորությունները։ Երևանը համոզված է, որ ԻԻՀ 14-րդ կառավարության հետ համագործակցաբար հնարավոր կլինի կյանքի կոչել նախորդիվ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ու առավել հավակնոտ ծրագրեր։

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ միանշանակ պետք է փաստել, որ թեև այժմ էլ ընթանում են բազում նախագծեր, սակայն այդ ուղղությամբ մեր երկու երկրների ներուժն ավելի մեծ է, և այն իրացնելով՝ գործնականում հնարավոր է հասնել տպավորիչ արդյունքի։

ՀՀ-ն և ԻԻՀ-ն ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։ Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Հիմնվող այս նախագիծը ենթակառուցվածքային կարևոր նշանակությունից զատ ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը։

Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հաջորդ քայլը տրանսպորտային թողունակության մեծացումն ու երկու պետությունների տարանցման մեծ ներուժից օգտվելն է։ Այս նպատակին հասնելու համար կարևորում ենք մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ազատ ելումուտը Հայաստան և Իրան ապահովելուն միտված գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը, որը ևս պատվիրակվել է իրանական ընկերությանը։

Երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։ Երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից էր նախորդ տարի ստորագրված «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։

Խոսելով էներգետիկ բնագավառի փոխգործակցությունից՝ չեմ կարող չանդրադառնալ երկկողմ տնտեսական կարևորագույն նախագծերից մեկին՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքներին։ Ուրախ ենք, որ բարեկամ Իրանը գործնական քայլեր է կատարում այդ ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Փաստ է, որ երկկողմ տնտեսական ամուր համագործակցությունը կարևոր խթան է նաև բազմակողմ փոխգործակցության համար։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի Իսլամական Հանրապետության համար դեպի ԵԱՏՄ շուկա: Մեր կառավարությունը ողջունում է ինչպես 2023-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, այնպես էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կայանացած Եվրասիական տնտեսական համաժողովին Իրանի բարձրաստիճան ներգրավվածությունը»։

Հայաստանի Հանրապետության դիվանագետը, պատասխանելով Ադրբեջանի կողմի առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, ընդգծել է. «Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիքներից մեկը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Այդ գործընացի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատկերացումները մանրամասն արտացոլված են ՀՀ վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Մենք անընդունելի ենք համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը և ընդգծում ենք, որ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի  տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա: Սա հենց այն դիրքորոշումն է, որն արտացոլված է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում: Կարևորում ենք, որ Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:

Պետք է ընդգծեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է նաև, որ պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովել ճիշտ այն պայմաններով, որով ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Թույլ տվեք նաև հիշտակել ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա»:

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան դիվանագետը, պատասխանելով այն հարցին, որ  որպես այլընտրանք և փոխարինող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ առաջարկվել է «Արասի հաղորդակցային ճանապարհը»: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ունի այլ առաջարկություն և լուծում այս հարցի կապակցությամբ, նշել է. «Ձեր հարցին պատասխանելու համար կրկին պետք է վկայակոչեմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տնտեսական կապուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանային երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը, ինչպես նաև նոր կապերի ստեղծմանն ու երկարատև և կայուն խաղաղություն հաստատմանը միտված նախագիծ է:

«Խաղաղութան խաչմերուկ»-ը ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում ու զարգացում՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու և գործարկելու միջոցով: Իհարկե, «Խաղաղության խաչմերուկ»-ը մեզ համար կարևոր է նաև այն առումով, որ նախագիծը կյանքի կոչելու դեպքում հնարավորություն ենք ստանում նաև երկաթուղային կապ ունենալ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Կարևոր ենք համարում, որ այդ նախագծին պաշտոնապես աջակցություն են հայտնել մի շարք երկրներ, այդ թվում նաև Իրանը, որը, հուսով ենք, գործնական ներգրավվածություն կունենա այդ նախագիծը կյանքի կոչելու գործում: Ամփոփելով, պետք է նշեմ, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման ամենագործուն և փոխշահավետ մեխանիզմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումն է»:

Իրանում Հայաստանի դեսպանը, պատասխանելով այն հարցին, որ թեև Երևանի ու Բաքվի պաշտոնատար անձինք հայտարարում են կայուն խաղաղության հասնելու մասին, բայց կարծես երկու պետությունների միջև առկա են տարակարծություններ, որոնք խոչընդոտում են խաղաղության հասնելուն: Ո՞րն է Ձեր գնահատականը, հայտնել է. «Հայաստան Հանրանպետության համար տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը կարևորագույն առաջնահերթություն է։

Հայաստանը քաջ գիտակցում է խաղաղության ու տարածաշրջանային կայունության արժեքը, որին հասնելու համար չի խնայում որևէ ջանք։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, ուստի ստանձնել ենք մեր բաժին պատասխանատվությունն ու կոչ ենք անում այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներին ևս ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը և ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել տարածաշրջանային գործընթացներում՝ հանձնառու լինելով խաղաղության օրակարգի հաստատմանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին երկու տարվա ընթացքում ծավալված բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի  մեծ մասը: Մեր առաջարկն է ամենասեղմ ժամկետում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ»։

Հայաստանի Հանրապետության դիվանագետն անդրադարձել է Ֆրանսիայի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցին, ինչպես նաև տարածաշրջանի զարգացումներում Ֆրանսիայի նման պետությունների դերին և նշել. «Հայաստանի Հանրապետությունը սերտ և բարեկամական հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ։ Մեր կառավարությունը ողջունում է կառուցողական դիրքորոշում որդեգրած բոլոր դերակատարների ներգրավվածությունը տարածաշրջում անվտանգություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ Թեհրանն ու Փարիզն ունեն  համընկնող դիրքորոշումներ, որոնք մեծ նշանակություն ունեն տարածաշրջանը աղետալի զարգացումներից զերծ պահելու գործում։

Կարևոր եմ համարում նաև, որ Ձեր հիշատակած այցի ընթացքում Ֆրանսիան վերահաստատեց իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը լավ հնարավորություն է բազմակողմ տնտեսական փոխգործակցության զարգացման համար»։ 


 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ 25/12/2024 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան 25/12/2024 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 25/12/2024 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 25/12/2024 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել 25/12/2024 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին 25/12/2024 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) 25/12/2024 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար 25/12/2024 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր 25/12/2024 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար 25/12/2024 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու 25/12/2024 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին 25/12/2024 12:00 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 25/12/2024 11:58 Այո՛, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. Նախարար 25/12/2024 11:47 Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր 25/12/2024 11:38 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան 25/12/2024 11:34 Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան 25/12/2024 11:27 Շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան 25/12/2024 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան 25/12/2024 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր 25/12/2024 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում 25/12/2024 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 25/12/2024 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում 25/12/2024 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար 25/12/2024 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ 25/12/2024 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի 25/12/2024 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան 25/12/2024 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո 25/12/2024 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 25/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 25/12/2024 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 25/12/2024 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ 25/12/2024 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը 25/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը 25/12/2024 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ 25/12/2024 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում 25/12/2024 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից 25/12/2024 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը 25/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի 25/12/2024 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ 25/12/2024 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը