21/10/2024 13:52
Սահմանազատման կանոնակարգի հակասահմանադրական բնույթն իր հաստատումը ստացավ նաև Սահմանադրական դատարանում. Արծվիկ Մինասյան
Հայաստանի իշխանությունը հլու-հնազանդ անընդհատ գնում է զիջումների, ԱԺ-ում Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այս ողջ գործընթացի փաստարկված հակասահմանադրական բնույթն իր հաստատումը ստացավ նաև Սահմանադրական դատարանում, որտեղ գործող իշխանության կողմից կատարվեց ուղղակի քաղաքական պատվեր»,- նշեց նա։
Արծվիկ Մինասյանն ասաց, թե, հաշվի առնելով այս ողջ գործընթացը, ինչպես նաև այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հնչեցրած մտքերը, «Հայաստան» խմբակցությունն առաջիկա ժամերին հանդես կգա հստակ հայտարարությամբ։