«Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից». ՀՖՖ նախագահը հայտնել է, որ հրաժարական չի տա

21/10/2024 11:56

«Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից». ՀՖՖ նախագահը հայտնել է, որ հրաժարական չի տա


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել.

«Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ,

Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից:

Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց:

2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կնշեմ պատճառներից  հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։

Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար:

Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։  Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ:

Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ: Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։

Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։   

Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն 26/12/2024 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական 26/12/2024 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր 26/12/2024 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին 26/12/2024 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 26/12/2024 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով 26/12/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները 26/12/2024 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» 26/12/2024 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ 26/12/2024 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան 26/12/2024 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է 26/12/2024 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) 26/12/2024 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 26/12/2024 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է 26/12/2024 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն 26/12/2024 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ 26/12/2024 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան 26/12/2024 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին 26/12/2024 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով 26/12/2024 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան 26/12/2024 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց 26/12/2024 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը 26/12/2024 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը 26/12/2024 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված 26/12/2024 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը 26/12/2024 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել 26/12/2024 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս 26/12/2024 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին 26/12/2024 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 26/12/2024 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել 26/12/2024 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե 26/12/2024 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը 26/12/2024 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը 26/12/2024 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել 26/12/2024 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան 26/12/2024 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն 26/12/2024 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը 26/12/2024 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 26/12/2024 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել 26/12/2024 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը 26/12/2024 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել 26/12/2024 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար 26/12/2024 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել 26/12/2024 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան 26/12/2024 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա 26/12/2024 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին 26/12/2024 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու 26/12/2024 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ)