«Սահմանազատման գործընթացը և Կանոնակարգի վավերացման ներպետական ընթացակարգերը հակասահմանադրական են»․ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Աժ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

21/10/2024 19:27

«Սահմանազատման գործընթացը և Կանոնակարգի վավերացման ներպետական ընթացակարգերը հակասահմանադրական են»․ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Աժ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․

«2024 թ. օգոստոսի 30-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ), ստորագրված վերոհիշյալ հանձնաժողովների նախագահների կողմից,  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը խաթարող լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Այն հակասում է թե՛ միջազգային իրավունքին, թե՛ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը։

Մասնավորապես՝

Ակնհայտորեն անտեսվել է (հատկապես Սահմանադրական դատարանի 26.09.2024թ. թիվ ՍԴՈ-1749 որոշմամբ) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի ղեկավարմամբ ձևավորված հանձնաժողովի ստեղծման և գործունեության սահմանադրականության խնդիրը։ Հանձնաժողովը չունի սահմանադրական հենք, քանի որՍահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն, որը սահմանվել է որպես այս հանձնաժողովի ստեղծման իրավական հիմք՝ «Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ»:

Առերևույթ հակասահմանադրական մարմինը(հանձնաժողովը), նրա ղեկավարը, այս մարմնին աջակցող պաշտոնատար անձինք օժտվել են առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխությունների հանգեցնող իրավաբանական նշանակություն ունեցող միջազգային իրավական փաստաթղթերՀայաստանի անունից համաձայնեցնելու, կնքելու (ստորագրելու) կամ նման հետևանքների հանգեցնող գործողություններ ձեռնարկելու ապօրինի լիազորություններով: Տավուշի մարզի բնակավայրերում տեղի ունեցածը սողանցք է բացում նաև հետագա հակասահմանադրական գործընթացների համար:

Կանոնակարգը ստորագրվել է, ինչպես նաև վերը նշված գործողությունները ձեռնարկվել են պատերազմի սպառնալիքի ներքո, ինչի մասին հայտարարել են Նիկոլ Փաշինյանը և իշխող քաղական ուժի անդամները՝ պնդելով, որ նման գործողություններ ձեռնարկելով՝ փորձում են մեղմել, բայց ոչ բացառել պատերազմի սպառնալիքը: Այս հանգամանքը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական պատասխանատուների՝ ուժի կիրառման չդադարող սպառնալիքները, գերեվարված (պատանդառված) մեր հայրենակիցների ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվելու և շարունակաբար խոշտանգումների ենթարկվելու փաստերն անտեսվել են Հայաստանի քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի կողմից, ինչը հակասում է Սահմանադրության 13-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-53-րդ հոդվածներով ամրագրված դրույթներին, որոնցով մասնավորապես սահմանված է, որ ուժի կիրառման կամ դրա պառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առ ոչինչ են:

Կանոնակարգով որպես պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք հայտարարված 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը հանրությանը առերևույթ մոլորեցնելու փորձ է, քանի որ այն չի երաշխավորել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնամխելի լինելը: Բացի այդ, որպես Ալմա Աթայի հռչակագրի կիրառման փաստարկ ներկայացվում է ստորագրող կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն, ինչն ամրագրված է նաև միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերում (ՄԱԿ-ի կանոնադրություն, Հեկսինկիի եզրափակիչ ակտ)։ Թեև Ադրբեջանը հայտարարում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին իր հավատարմությունը, սակայն շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքների  բռնազավթումը։

Կամայականորեն ընտրված քարտեզագրական փաստաթղթերի շրջանակը որոշակիացնելու հարցից խուսափելով, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու Սահմանադրական դատարանն անտեսել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն ավարտվել են դեռևս 1980-ականների վերջին, ինչի վերաբերյալ Հայաստանի կառավարությունն իր տիրապետության տակ ունեցել է անհրաժեշտ իրավական հիմքերը, սակայն չի դրել պաշտոնական շրջանառության մեջ:

Կանոնակարգը չի ներառում կողմերի համար առանց վերապահումների վավերացնելու պահանջ: Բացի այդ, Կանոնակարգն Ադրբեջանում չի անցել ներպետական համաձայնեցման ընթացակարգ, ինչը չի բացառում Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի համար անունդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը։

Կանոնակարգը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության և ԱդրբեջանականՀանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին, որի տեքստը հրապարակված չէ, բովանդակությունը, կողմերի ստանձնած պարտավորությունները և իրավունքները հայտնի չեն։ Հայտնի չէ, թե երբ այդ համաձայնագիրը կհամաձայնեցվի, կհաստատվի ու կվավերացվի։ Ընդսիմն, Կանոնակարգի համաձայն, ինչ որ մի պահի սահմանազատումը կարող է իրականացվել ինչ որ սկզբունքով, որը ո՛չ Սահմանադրական դատարանին, ո՛չ Ազգային ժողովին հայտնի չէ։

Սահմանադրական դատարանի որոշմամբ արտացոլված դիրքորոշումները գրեթե բառացի կրկնում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում արտացոլված մտքերը, Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Սահմանադրության միջև արհեստական հակադրումներ ստեղծելու (ներկայացնելու) փորձերը, ինչն աներկբա վկայում է, որ ՍԴ որոշումը կայացվել է գործադիր իշխանության առերևույթ թելադրանքով, ինչն ինքնին աղերս չունի սահմանադրական արդարադատության հետ:

Արդեն իսկ արձանագրված հատվածական սահմանազատման իրողությունը, Կանոնակարգում վեճերի լուծման մեխանիզմի բացակայությունը, տարաձայնության դեպքում՝ դեռևս չհրապարակված ռուսերեն տեքստի կիրառման հնարավորությունը ևս էական հավելյալ ռիսկեր են պարունակում։

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է․

1. Սահմանադրական դատարանի կողմից Կանոնակարգով ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը չհակասելու մասին եզրակացությունը քաղաքական պատվեր կատարելու ողջամիտ կասկած է առաջացնում։ Անտեսվել են ուժի կիրառման փաստացի սպառնալիքի ներքո, ինչպես նաև առանց պատշաճ լիազորությունների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու, դրանց վերաբերյալ բանակցություններ վարելու, իրավական նշանակության փաստաթղթեր համաձայնեցնելու, ստորագրելու (կնքելու) հանգամանքները:

2. Անտեսված է նաև այն, որ Կանոնակարգը չի պարունակում անվտանգային բազմաթիվ ռիսկերի կառավարման մեխանիզմներ։ Կանոնակարգում սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունքի հնարավոր փոփոխության ենթակա լինելու դրույթի առկայությունը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունների և վեճերի խաղաղ պայմաններում լուծման մեխանիզմի, նույն սկզբունքը ամբողջ սահմանագծի սահմանազատման համար կիրառելու, ինչպես նաև միջպետական հարաբերություններում ուժի կիրառման սպառնալիքի (պատերազմի) բացառման՝ կողմերի պարտավորությունների բացակայությունը ավելի է ընդգծում անտանգային ռիսկերի անկառավարելի բարձր մակարդակը։

3. Կանոնակարգի ներպետական համաձայնեցման (վավերացման) գործընթացը երկու երկրներում  չի ընթանում համընթաց՝ բացառելու համար Ադրբեջանի կողմից անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը։

4. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանագիծը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, որպեսզի սահմանազատման հետևանքով այդ ուրվագծի հնարավոր փոփոխությունը ենթակա լինի հանրաքվեի միջոցով որոշման։

5. Հակառակ Կանոնակարգում առկա անորոշության, սահմանազատման ժամանակ (ընթացքում)  միջազգային լավագույն փորձում կիրառվող «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքի» գործադրումը պահանջում է, որ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը։ Մինչև միջպետական սահմանի ամբողջական սահմանազատման ավարտը (անհրաժեշտության դեպքում՝ հանրաքվեի կազմակերպումն ու արդյունքների վավերացումը), արգելվում է իրականացնել սահմանագծում և զինված ուժերի որևէ վերատեղակայում։

Առ այդ, հաշվի առնելով վերոգրյալը, նկատի առնելով 21.10.2024թ. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հարցի քննարկման արդյունքները «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականցվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաև Կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը համարում է հակասահմանադրական և Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող։ Ուստի, խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի նիստում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը»։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն

21.10.2024 թվական

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները Այսօր, 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան Այսօր, 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում Այսօր, 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Այսօր, 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Այսօր, 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Այսօր, 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև Այսօր, 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ Այսօր, 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ 25/12/2024 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան 25/12/2024 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Տվյալ բաժնի վերջին նյութերը