21/10/2024 13:35
Աշխարհի ուշադրությունը COP29-ի համար սևեռվում է դեպի Բաքուն․լավ հնարավորություն ունեք ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը․ Բայդենը՝ Ալիևին
Խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ հնարավորություն տալով ավելի մեծ առևտուր, ներդրումներ և կապ ունենալ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Քանի որ աշխարհի ուշադրությունը COP29-ի համար սևեռվում է դեպի Բաքուն՝ դուք լավ հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը»։