21/10/2024 14:20
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Կողմ քվեարկեց հինգ պատգամավոր, դեմ՝ երեք։
Հարցը կներառվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում։