21/10/2024 20:44
Արհեստական բանականությունը նույնքան վտանգավոր է, որքան միջուկային զենքը․ Բիլ Գեյթս
Արհեստական բանականությունից եկող վտանգը համազոր է միջուկային և կենսաբանական զենքերից բխող վտանգին, կարծիք է հայտնել միլիարդատեր, ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դրան զուգահեռ՝ կան միջուկային զենքը, կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչությունը և արհեստական բանականությունը»,- Գեյթսի խոսքերն է մեջբերել բրիտանական Daily Mirror-ը՝ նշելով, որ Գեյթսն այս բոլոր վտանգները համազոր է համարում։
«Արհեստական բանականության զարգացման տեմպն, իմ կարծիքով, զարմացնող է, բայց նաև մի փոքր վախեցնող»,- խոսքը շարունակել է Գեյթսը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել նաև լավ նպատակների համար, ներառյալ կրթության և բժշկական ծառայությունների հասանելիությունը հեշտացնելը։