21/10/2024 14:58
Իմ վրա սպառնալիք չի եղել, բայց պատերազմի սպառնալիք եղել է. Գրիգորյան
Սպառնալիք չի եղել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ եթե ուժի սպառնալիք չի եղել, ապա Տավուշում ինչո՞ւ էր Փաշինյանը բնակիչներին ասում, որ չհամաձայնելու դեպքում պատերազմ է լինելու:
«Չեմ հասկանում, թե ինչ եք ասում: Դուք ասում եք՝ իմ վրա, իմ վրա սպառնալիք չի եղել, բայց պատերազմի սպառնալիք եղել է»,-ասաց Գրիգորյանը: