Պետական մարմինների գործունեության առնչությամբ իմ ելույթները սովորաբար քննադատական են, բայց այսօրվա ելույթս՝ շնորհակալական խոսք է. Անահիտ Մանասյան (Տեսանյութ)

21/10/2024 13:44

Պետական մարմինների գործունեության առնչությամբ իմ ելույթները սովորաբար քննադատական են, բայց այսօրվա ելույթս՝ շնորհակալական խոսք է. Անահիտ Մանասյան (Տեսանյութ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 20-ամյակի առթիվ կազմակերպված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը։

Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,

Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ,

Միջազգային և օտարերկրյա գործընկերներ,

Պետական այրեր,

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ ունեմ ողջունելու ձեզ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված՝ ճգնաժամային իրավիճակներում Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության առանձնահատկություններին նվիրված բարձր մակարդակի համաժողովին։

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում։ Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի գործընկերներին հիանալի համագործակցության համար։

Հոբելյանական տարեդարձին նվիրված՝ բարձր մակարդակի այս համաժողովը նպատակ ունի հասցեագրելու մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկյունաքարային դերը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման և մարդու իրավունքների խթանման գործում՝ անդրադարձ կատարելով այս ինստիտուտների անկախության և անաչառության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում ՄԻՊ հաստատությունների դերակատարությանը:

Միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից:

Մեզ համար պատիվ է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթիի առցանց մասնակցությունն ու հիմնական ելույթը բարձր մակարդակի համաժողովին։

Պատիվ ունենք հյուրընկալելու նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի նախագահին, անդամներին և գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ներկայացուցչին:

Կազմավորվելով 20 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անցել է բավականին երկար և մարտահրավերներով լի ճանապարհ։ Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները։

Ներածական ելույթիս շրջանակներում կուզենամ հատուկ անդրադարձ կատարել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությանը, ինչը մեծապես պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անկախության և ապաքաղաքականության սկզբունքները պահպանելով, այնպես էլ հանրային իշխանության մարմինների և այլ դերակատարների կողմից ՄԻՊ անկախությունը հարգելու հանգամանքով և գործունեությանը միջամտությունները բացառելով։

Պետական մարմինների գործունեության առնչությամբ իմ ելույթները սովորաբար քննադատական են՝ նկատի ունենալով իմ հաստատության առաքելության առանձնահատկությունները։ Բայց այսօրվա ելույթս կարևոր եմ համարում կառուցել շնորհակալական խոսքի վրա՝ արձանագրելով, որ չի եղել իմ գործունեության շրջանակներում որևէ իրավիճակ, երբ միջամտության փորձերի հետ առերեսվենք օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների պաշտոնատար անձանց կողմից։ Ընդ որում՝ եղել են բազմաթիվ իրավիճակներ, երբ ունեցել ենք միմյանց ամբողջապես հակասող դիրքորոշումներ, և իմ դիրքորոշումն ազատորեն արտահայտելու, հրապարակային ներկայացնելու խոչընդոտներ չեմ ունեցել նույնիսկ ամենազգայուն իրավիճակներում։ Այս հանգամանքն իրավական պետության կայացման ճանապարհին չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում։

Միևնույն ժամանակ, մարտահրավերներ են առկա տարբեր քաղաքական և հանրային գործիչների կողմից ՄԻՊ ինստիտուտը հարգելու, վերջինիս գործունեությանը միջամտելու և լիազորությունների իրականացումը խոչընդոտելու փորձերը բացառելու, ինչպես նաև հանրային իշխանության առանձին մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի որոշումները, վերաբերելի փաստաթղթերում արտահայտած դիրքորոշումները պատշաճ մեթոդաբանությամբ իրացնելու տեսանկյունից։ Խնդիրները հաճախ ենք ներկայացրել նաև հրապարակային եղանակով և ակնկալում ենք դրանց պատշաճ և շուտափույթ հասցեավորում բոլոր դերակատարների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ևս շարունակաբար կատարելագործում է իր գործունեությունն ու աշխատանքի մեթոդաբանությունը։ Մշակվել են նոր գործիքակազմեր գործունեության ապաքաղաքական բնույթը երաշխավորելու նպատակով, ամբողջությամբ վերափոխվել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում աշխատանքի մեթոդաբանությունն ու գործիքները, կոնֆլիկտների ժամանակահատվածում ՄԻՊ գործունեության ձևաչափը և այլն՝ նկատի ունենալով նաև միջազգային գործընկերների կողմից ներկայացված դիտարկումները։ Հարկ եմ համարում հատուկ ընդգծել իրավահավասարության և հակախտրականության ոլորտում մեր կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ամբողջությամբ վերափոխվել են այս ժամանակահատվածում և դարձել Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաջնահերթություններից մեկը։  

Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ աշխատանքի գրավականներից է շենքային պայմանների համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Արձանագրում եմ, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության շենքային պայմանները միանշանակ ունեն բարելավման անհրաժեշտություն։ Այս առումով բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել օրեսդիր և գործադիր իշխանության պաշտոնատար անձանց հետ։ Կարևոր եմ համարում, որ գործադիր իշխանությունը ոչ միայն ստանձնել է հանձնառություն լուծելու երկար տարիների պատմություն ունեցող այս խնդիրը, այլ ներկայում արդեն փաստացի գտնվում ենք գործընթացի իրականացման փուլում։

Միջազգային չափանիշների տեսանկյունից կարևոր է նաև ՄԻՊ աշխատակիցների սոցիալական երաշխիքների բարելավման և աշխատանքի վարձատրության բարձրացման ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը։ ՄԻՊ աշխատակիցների և վերաբերելի այլ բնագավառներում աշխատանքի վարձատրության միջև ժամանակի ընթացքում առաջ եկած մեծ տարբերությունը մարտահրավերային է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում աշխատանքի գրավչությունը պետության կողմից երաշխավորելու տեսանկյունից, որպիսի հանգամանքը պետական իշխանությունը պետք է պատշաճ հասցեավորի։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև ունեցած բոլոր ձեռքբերումներին անհնար է անդրադառնալ ներածական մեկ ելույթի շրջանակներում։ Դրանք մանրամասն քննարկման առարկա կդառնան խորհրդաժողովի ընթացքում։

Ուստի, ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հատուկ արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինձ համար սոսկ ամենօրյա ձևական գործունեություն չէ, այլ իրական առաքելություն ու կենսակերպ է, որը ես իրականացնում եմ մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով։ Ընդ որում՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը, և հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս գործունեությամբ կարողանում ենք որևէ կերպ նպաստել մարդկանց՝ պաշտպանված լինելու և արժանապատիվ ապրելու առաջնահերթ նպատակի իրականացմանը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ ակտիվորեն համագործակցում և մեզ աջակցում են այդ աշխատանքում։ Շնորհակալ եմ նաև աշխատանքի բացերը էթիկայի սկզբունքների ու մասնագիտական արժեքների պահպանմամբ մատնանշող մեր գործընկերներին։ Վստահ եմ, որ Ձեր բոլորի հետ համատեղ ուժերով մենք կկարողանանք նպաստել հանդուրժող ու համերաշխ միջավայրի ձևավորման կարևորագույն նպատակին։

Նշեմ, որ համաժողովն առաջինն է այն միջոցառումների շարքում, որ տարբեր դերակատարների մասնակցությամբ ունենալու ենք տարվա ընթացքում՝ նվիրված հաստատության հիմնադրման 20-ամյակին։

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանքային քննարկումներ և իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ կատարելագործում։

Շնորհակալություն»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել Այսօր, 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան Այսօր, 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել Այսօր, 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է Այսօր, 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել Այսօր, 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը Այսօր, 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում Այսօր, 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են Այսօր, 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին Այսօր, 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին Այսօր, 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին Այսօր, 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Այսօր, 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել Այսօր, 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը Այսօր, 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ Այսօր, 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից Այսօր, 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը Այսօր, 16:38 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է Այսօր, 16:16 Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին Այսօր, 15:54 Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Այսօր, 15:26 Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին Այսօր, 15:20 Տոնական օրերին Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում Այսօր, 15:16 Դատապարտյալն ինքնավնասումը կատարել է կրծքավանդակի շրջանում ցավերին չդիմանալու պատճառով․ ինքնավնասման երկու դեպք՝ մեկ օրում Այսօր, 15:10 Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն Այսօր, 15:04 Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է Այսօր, 14:57 Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է» Այսօր, 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Այսօր, 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել Այսօր, 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ Այսօր, 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» Այսօր, 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը Այսօր, 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք Այսօր, 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան Այսօր, 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան Այսօր, 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն Այսօր, 12:59 Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ) Այսօր, 12:25 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ) Այսօր, 12:21 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 12:18 Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից Այսօր, 12:08 ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում Այսօր, 11:56 Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ Այսօր, 11:48 Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Այսօր, 11:43 ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան Այսօր, 11:33 Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին Այսօր, 11:20 Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Այսօր, 11:15 «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է Այսօր, 11:05 Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 11:02 Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 10:59 Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն Այսօր, 10:55 Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Վարուժան Գեղամյան Այսօր, 10:50 Հրդեհ՝ Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում․ պահակակետ է այրվել Այսօր, 10:47 Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա Այսօր, 10:38 2024թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:31 Զոհերի թիվն անցնում է 50-ը․ երկրաշարժ՝ Տիբեթում (Տեսանյութ) Այսօր, 10:20 Բյուրեղավանի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն Այսօր, 10:09 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:56 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան