21/10/2024 10:27
Լոռու մարզի «Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիները հայտնաբերել են կորած քաղաքացու դին
Հոկտեմբերի 21-ին` ժամը 00:38-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել․ որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիների կողմից հայտնաբերվել է Յ․Ռ․-ի (ծնված 1955 թ.) դին։
Փրկարարները քաղաքացու դին պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարարական, 2 ոստիկանության ծառայողներ և 30 գյուղացի։