21/10/2024 22:09
Հայ ըմբշամարտիկները հաջող մրցելույթներից հետո դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ
Այսօր Ալբանիայի Տիրանա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) 9:0 հաշվով հաղթեց շվեդ մրցակցին և դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ։
Հայկ Խլոյանը (97 կգ) կիսաեզրափակիչում հաղթեց ռուսաստանցի մարզիկին, նա ևս դուրս եկավ եզրափակիչ։
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն։
Աղբյուր՝ armsport.am