21/10/2024 18:49
Օտարերկրացի կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ է ներմուծել Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպել դրանց իրացումը
ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են տեղեկություններ, ըստ որոնց օտարերկրացի կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ է ներմուծում Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպում դրանց իրացումը։
«ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների լայնածավալ ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը, ճշտվել նաև բնակության վայրը։
Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել 27-ամյա կնոջ բնակության վայրում։
Հայտնաբերվել է էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97 գրամ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոց, ընդհանուր 74 փաթեթ՝ ընդհանուր 145 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը նախատեսված էր տարբեր վայրերում տեղադրելու համար։
27-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է: