21/10/2024 11:23
Երևանում կենսունակ ծառեր չեն կտրվում. իսկ այս տարվա տնկած ծառերն ունեն այնքան սաղարթ, որքան նախկին ծառերը. Ավինյան
Քննարկումներ եղան մեր՝ ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ։ Մի քանի օր առաջ քայլում էի Թումանյան փողոցով և, անկեղծ ասած, այս տարի մեր տնկած ծառերը, երևի թե չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ նախկին մեծ ծառերի չափով արդեն իրենց կանաչ սաղարթն ունեն, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս աշխատանքները պետք է պարբերաբար ներկայացնենք, որպեսզի վերանան պատկերացումները, թե Երևան քաղաքում ծառեր են կտրվում, որովհետև Երևանում կենսունակ ծառեր չեն կտրվում։ Երևանում փոխարնվում են միմիայն այն ծառերը, որոնք իրենց կենսունակության ավարտին են մոտեցել կամ չորացել են։ Չգիտեմ՝ ինչ եք արել, բայց այս տարվա ընթացքում նոր տնկած ծառերը շատ արագ են աճել»,-ասաց Ավինյանը՝ նշելով, թե դա արդյունավետ աշխատանք է։